AM
10 Մարտ 2012 - 06:28 AMT

Չինաստանը 2 մլն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա

Չինաստանը 2 մլն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ դիվանագետի, որոշումը կայացվել է «Սիրիայի մի շարք շրջաններում հումանիտար իրավիճակը շտկելու նպատակով»: Օգնությունը կփոխանցվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Նա կարևորել է, որ հումանիտար օգնությունը Սիրիային իրականացվի նրա ինքնիշխանությունը հաշվի առնելով: