AM
10 Մարտ 2012 - 06:30 AMT

Պենտագոնը դեռևս շատ միջոցներ է ծախսում ԱՄՆ ռազմակայանների փակման վրա

Պենտագոնը դեռևս ոչ այնքան տնտեսում է, որքան միջոցներ է ծախսում ռազմակայանների փակման վրա: Այդ մասին է վկայում ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հսկիչ մարմինը:

Զեկույցում ասվում է, որ ծրագրի արժեքը, որն ի սկզբանե գնահատվում էր 21 մլրդ դոլար, աճել է մինչև 35,1 մլրդ դոլար, այսինքն 67 տոկոսով: «Մի փոքր տնտեսելու համար, սկզբում հարկավոր է շատ ծախսել»,-մեկնաբանել է իրավիճակը Վաշինգտոնի «Փաբլիկ փոլիսիթի մեթթերս» ցանցային ռեսուրսը:

Ռազմակայանների ողջ համակարգի վերակառուցմամբ Պենտագոնը զբաղվում է 1989թ. ի վեր, երբ ավարտվեց «սառը պատերազմը»: