Եմենում 20 գրոհայիններ են զոհվել «Ալ Քայիդայի»դիրքերին հասցված ավիահարվածի արդյունքում: Այդ մասին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Նա պարզաբանել է, որ օդային գրոհին մասնակցել են ԱՄՆ ՌՕՈւ երկու անօդաչու թռչող սարքերը: «Ալ Քայիդայի» ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ գրոհները շարունակվում են և զոհերի թիվը կարող է աճել:





