AM
10 Մարտ 2012 - 06:34 AMT

Պուտինն ու Օբաման պայմանավորվել են շարունակել բանակցությունները ՀՀՊ և Սիրիայի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը հակահրթիռային պաշտպանության ու Սիրիայի իրավիճակի շուրջ, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Ուրբաթ օրը Օբաման շնորհավորել է Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

«Օբաման ու Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են շարունակել քննարկումը այն ոլորտների շուրջ, որոնց վերաբերյալ տարաձայնություններ կան: Նախագահներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերին, ԱՀԿ-ին Ռուսաստանի միանալու լույսի ներքո: Օբաման հաստատել է Պուտինին հղած հրավերը՝ մասնակցել «ութնյակի» գագաթաժողովին Քեմփ Դևիդում»,-հայտնել է Սպիտակ տունը: