«Դա Արևմուտքի նոր հորինվածքն է, որ հայտնվեց Իրանի խորհրդարանի ընտրություններին մասնակիցների մեծ թվի լույսի ներքո»,-ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, թե Իրանը չի ցանկանում թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելեն Փարչինի ռազմակայան, հայտնում է SalamNews-ը:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Փարչինի ռազմակայանում կարող է միջուկային զենք արտադրվել: Ըստ նրանց, Իրանը միտումնավոր է ձգձգում այդ ռազմակայանում ստուգումների ժամկետը՝ միջուկային զենքի արտադրության հետևանքները վերացնելու համար:





