AM
10 Մարտ 2012 - 07:04 AMT

ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ են համարում ավելի կոշտ պատժամիջոցների կիրառումն Իրանի դեմ

ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ են համարում ավելի կոշտ պատժամիջոցների կիրառումն Իրանի դեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք կիսում ենք Կոնգրեսի կարծիքն առավել վճռական քայլերի անհրաժեշտության մասին՝ դադարեցնելու համար փողերի այն հոսքը, որ Իրանի ռեժիմը ստանում է նավթի վաճառքից»,-ասել է Հիլարի Քլինթոնը Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Կիմ Սոն Խվանի հետ բանակցությունների ավարտին:

Ինչպես ասել է պետքարտուղարը, «մենք ցանկանում ենք, որ Իրանը զգա այն միջոցների ծանրությունը, որոնք ձեռնարկում է միջազգային հանրությունը»: