Ուրբաթ օրը Դանիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցները դեմ են արտահայտվում Սիրիա ռազմական ներխուժման հարցում, գերադասելով սահմանափակվել պատժամիջոցներով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Պատժամիջոցներն արդյունավետ են ազդում Սիրիայի ղեկավարության վրա»,-ասել է Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ուրի Ռոզենտալը: «Սիրիայում հսկայական քանակությամբ զոհեր կան, սակայն ռազմական միջամտությունը կավելացնի դրանց քանակը»,-հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը:
«Ցանկացած ռազմական ներխուժում անարդյունավետ է»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեն:





