ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրենց ցավակցությունն են հայտնել Ճապոնիային երկրաշարժի տարելիցի կապակցությամբ, որը 19 հազար մարդու կյանք խլեց:
«Անհնար է նման մասշտաբի աղետը մոռանալ: Անհնար է մոռանալ նրանց վիշտն, ովքեր կորցրեցին բարեկամների ու հարազատների: Չմոռանանք, սակայն, որ Ճապոնիան նույնիսկ այդ ծանր պահին չհրաժարվեց իր պարտավորություններից համաշխարհային հանրության առջև: Բարեկամությունը մեր երկրների միջև անբեկանելի է ու զարգանում է, ԱՄՆ-ն ապագայում ևս կլինի Ճապոնիայի բարեկամն ու գործընկերը»,-ասել է ԱՄՆ նախագահը:





