AM
10 Մարտ 2012 - 07:22 AMT

ՄԱԿ-ը հետաքննություն կսկսի Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը «խորհուրդ է տվել շարունակել հետաքննությունը» անցյալ տարի Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար կանադացի Ֆիլիպ Կիրշը, ներկայացնելով զեկույցը ՄԱԿ մարդու իրավունքների 19-րդ նստաշրջանում, հայտնում է «Վեստին»:

«Որոշ դեպքերում հանձնաժողովը հաստատել է զոհերի առկայությունը քաղաքացիական անձանց շրջանում և հայտնաբերել է ռազմական տեսանկյունից նշանակություն չունեցող թիրախներ»,-ասվում է զեկույցում: