AM
10 Մարտ 2012 - 07:52 AMT

Սիրիայի նախագահը որոշել է զինաթափել բանակի սունիական զորամասերը

Սիրիայի բանակի այն ստորաբաժանումները, որտեղ գերակշռում են սունի սպաները, իսկ ալավիտները քիչ են, դադարել են ստանալ վառելիք ու զինամթերք, իսկ տեխնիկան չի նորոգվում, գրում է ֆրանսիական Le Figaro-ն, հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ այդ տեղեկատվության, Սիրիայի ղեկավարությունը չի վստահում սունիներին՝ վախենալով, որ նրանք կարող են ռազմական հեղաշրջում կազմակերպել: Դա բացատրվում է նաև նրանով, որ հիմնականում ալավիտների ստորաբաժանումներն են ճնշում տարբեր քաղաքներում բռնկվող ընդվզումները և Դամասկոսից հեռու են գտնվում ու անհրաժեշտության դեպքում չեն հասցնի փրկության հասնել նախագահին, որը ևս ալավիտ է:

Ինչպես արդեն հայտնի է, մարտի 8-ին երկու սունի գեներալներ ու մեկ գնդապետ, լքելով իրենց զորամասրը, փախել են հարևան Թուրքիա, որտեղ հայտարարել են, թե սատարում են ապստամբներին: Նրանց անունները չեն հրապարակվում: