AM
10 Մարտ 2012 - 08:24 AMT

ԱՄՆ-ն մտադիր չէ օգտագործել «Մանասի» ռազմակայանն Իրանի դեմ պատերազմում

Ղրղզական «Մանաս» օդանավակայանում գտնվող ամերիկյան տարանցիկ կենտրոնը չի կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմում, պնդում է Ղրղզստանում ԱՄՆ դեսպան Պամելա Սփրաթլենը:

«Մանասի» տարանցիկ կենտրոնը մեկ առաքելություն ունի՝ աջակցել կայունացման գործընթացին Աֆղանստանում: Ինչ-որ այլ առաքելությունների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա: 2011թ. ավարտին Ղրղզստանի նախագահը հայտարարեց, որ «Մանասը» կփակվի 2014թ. և պայմանագիրն ԱՄՆ հետ չի երկարացվի: