AM
10 Մարտ 2012 - 09:24 AMT

Ճապոնիայում 16 000 մոմ են վառել երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին

Օսակայի Սիտեննոձի բուդդայական տաճարում 16 000 մոմ են վառել երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Սգո արարողությունների մեծ մասը տեղի կունենա մարտի 11-ին՝ աղետի տարելիցի օրը: Տեղի ժամանակով 14:46-ին կհայտարավի լռության րոպե: Լռութայն րոպե կհայտարարվի նաև «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, որտեղ աղետի հետևանքով մի շարք վթարներ տեղի ունեցան, արդյունքում տարածաշրջանը ենթարկվեց ռադիոակտիվ ճառագայթման: Մարտի 11-ին ԱԷԿ օպերատոր Tepco ընկերությունը կրկին իր ներողությունը կհայտնի կատարվածի համար:

Աղետի հետևանքով զոհվել ու անհայտ կորել է 19 հազար մարդ, քանդվել է մոտ 330 հազար տուն: «ֆուկուսիմա-1» աղետի պատճառով իրենց տներն է լքել մոտ 160 հազար մարդ: