Իրանի ուրանը հարստացնելու անբաժանելի մասը սակարկության առարկա չէ «վեցնյակի» հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Ալի Ահյանգին: Ըստ նրա, Իրանը շատ լավատեսորեն է տրամադրված Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, հայտնում է FarsNews-ը:
«Սակայն, ամեն դեպքում մենք մտադիր չենք հրաժարվել ուրանի հարստացումից: Իրանը չի հավատում, որ Իսրայելը կարող է ռմբակոծել իր միջուկային օբյեկտները, քանի որ Իրանի պատասխանն անդառնալի կորուստ կպատճառի այդ երկրին ու հավանաբար, կործանիչ կլինի ոչ միայն Իսրայելի, տարածաշրջանի այլ նաև աշխարհի համար»,-ասել է Ալի Ահյանգին:





