AM
10 Մարտ 2012 - 11:17 AMT

Eurasianet. Վրաստանն ավելացնում է զենքի արտադրության հզորությունները

Վրաստանն ավելացնում է զենքի արտադրության հզորությունները, գրում է Eurasianet-ը: Հոդվածի հեղինակն է Մոլլի Կորսոն: Իր հոդվածում նա գրում է, որ «մարտի 3-ին Վրաստանը փորձարկել է սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, գրում է «Գրուզիա-օնլայնը»:

«Այսօրվա դրությամբ իր ռազմական նախագծերում կառավարությունը շեշտը դնում է անօդաչու թռչող սարքերի ու զրահատեխնիկայի արտադրության վրա, թեև Սահակաշվիլին հիշատակում է սպառազինության նաև այլ ձևեր: Բաց տեղեկություններ այդ մասին չկան, հայտնի չէ, նաև թե որքան է ծախսվում պաշտպանական նախագծերի վրա»,-գրում է Կորսոն: