«Թալիբանը» խոստացել է վրեժ լուծել խաղաղ աֆղանցիների մահվան համար: Այդ մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը տարածվել է ինտերնետի միջոցով, հաղորդում է Reuters-ը:
16 խաղաղ քաղաքացիներ սպանվել են արևմտյան կոալիցիայի զինվորների կողմից 2012թ. մարտի 10-ին Քանդահար գավառում: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ԱՄՆ զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների սպանությունը բնորոշել է որպես բռնության կանխամտածված և դիտավորյալ ակտ և բացատրություններ պահանջել ԱՄՆ իշխանություններից, հաղորդում է ՌԲԿ-ն:
Քաբուլում ամերիկյան դեսպանությունը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ միջադեպի առթիվ բերման է ենթարկվել ԱՄՆ մեկ զինվոր:





