Զինված էքստրեմիստները կիրակի օրը ահաբեկչություններ են գործել Սիրիական Հալեպ, Համա և Հոմս քաղաքներում, հաղորդել է CAHA լրատվական գործակալությունը:
Երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի պետական համալսարանի դիմաց գտնվող հրապարակում նրանք սպանել են Սիրիայի և Ասիայի բռնցքամարտի բազմակի չեմպիոն, ժողովրդի սիրելի Գիյաս Թեյֆուրին: Մարտիկները նրան գնդակոծել են ավտոմեքենայի մեջ օրը ցերեկով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Համայում դիվերսիա է ձեռնարկվել Ալգաբ թաղամասում, որտեղ կամուրջ է պայթեցվել:
Հոմսում մարտիկները պատանդ են վերցրել արաբական սոցիալիստական վերածնունդի կուսակցության տեղական ներկայացուցիչներից մեկին:





