AM
12 Մարտ 2012 - 05:29 AMT

Լիբիային սահմանակից շրջաններից ահաբեկչական խմբավորումները կարող են փորձել ապակայունացնել տարածաշրջանը

Լիբիային սահմանակից շրջաններից ահաբեկչական խմբավորումները կարող են փորձել ապակայունացնել տարածաշրջանը:

Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Տրիպոլիում Լիբիայի Անցումային ազգային խորհրդի վարչապետ Աբդել Ռահիմ ալ Քիբը «Մագրիբ Արաբ պրես» գործակալությունը սահմանների անվտանգությանը նվիրված նախարարների տարածաշրջանային խորհրդաժողովում:

Ըստ նրա, Լիբիայի հետ սահմանակից շրջաններում նկատվում է ապօրինի թրաֆիկի բոլոր տեսակների ակտիվացում:

«Լիբիան ձգտում է վստահելի կապեր հաստատել իր հարևանների հետ անվտանգության ապահովման ու հանուն ժողովրդների բարեկեցության»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: