AM
12 Մարտ 2012 - 05:44 AMT

Նիկոլյա Սարկոզին սպառնացել է դուրս բերել Ֆրանսիան Շենգենյան գոտուց

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին սպառնացել է դուրս բերել Ֆրանսիան Շենգենյան համաձայնագրից, եթե Եվրամիությունը հրատապ միջոցներ չձեռնարկի անօրինական ներգաղթի դեմ պայքարի համար:

Շենգենյան համաձայնագիրը ներկայումս միավորում է Եվրոպայի 25 երկրներ, նախատեսում է միասնական վիզա բոլոր մասնակից երկրների համար, ինչպես նաև այդ երկրների միջև ազատ տեղաշարժ:

Նախագահական ընտրությունների նախաշեմին ելույթ ունենալով Փարիզում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ` Սարկոզին ասել է, որ միայն հրատապ գործողությունները կարող են կանխել «Եվրոպայի պայթյունը»: