AM
12 Մարտ 2012 - 05:52 AMT

Գերմանիայում բողոքում են ատոմային էներգետիկայի դեմ

Գերմանիայում ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի տարելիցի օրը, որոնք վթարի պատճառ հանդիսացան «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում, բողոքի ակցիաներ տեղի ունեցան ատոմային էներգետիկայի դեմ, գրում է Welt-ը:

Ցույցերի անցկացման կոչ են արել քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, եկեղեցին ու բնապահպանները:

Մասնավորապես, ակտիվիստները շրջափակել են Բրոկդորֆի ԱԷԿ-ը՝ պահանջելով անհապաղ հրաժարվել ատմոյաին էներգետիկայից:

Գրոնաույում մոտ երեք հազար մարդ է հավաքվել ատոմային էներգիայի դեմ ակցիային, հայտնում է WDR-ն: Նրանք պահանջել են փակել ուրանի հարստացման մոտակա գործարանը:

Գերմանիան 2011թ. ամռանը օրենք է ընդունել էներգետիկ բարեփոխումների համար, համաձայն որի մինչ 2022թ. բոլոր ԱԷԿ-ները պետք է փակվեն: