AM
12 Մարտ 2012 - 07:25 AMT

Գերմանիան կոչ է անում Սիրիայի նախագահի մերձավոր կողմնակիցներին լքել նրա շարքերը

Գերմանիան կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր կողմնակիցներին լքել նրա շարքերը, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն կիրակի օրը Սաուդյան Արաբիայում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ Ասադի շրջապատի որոշ ուժեր նահանջում են իրենց դիրքերից: Մենք կոչ ենք անում նրանց, ով տատանվում էր, հիմա դա անել»,-ասել է Գիդո Վեստերվելլեն: Ըստ նրա, շտկել իրավիճակը կօգնի Եմենի փորձի կիրառումը: Դրա համար նա առաջարկում է կենտրոնանալ երեք դրույթի վրա՝ բռնության դադարեցում, օգնություն բնակչությանը և խաղաղ բարեփոխումներ: