AM
12 Մարտ 2012 - 07:52 AMT

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է հակամարտության թեժացմամբ Իսրայելի ու Պաղեստինի միջև

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգությամբ է ընկալում Իսրայելի ու Պաղեստինի միջև «զինված հակամարտության կրկնությունը»: Վերջին երկու օրում Իսրայելն ու Գազայի հատվածը ինտենսիվ հարվածներ են փոխանակել:

Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահ են, որ ցանկացած բռնություն, որից տուժում է քաղաքացիական բնակչությունն, անթույլատրելի է: ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու ամեն ինչ անել բանակցային գործընթացի վերսկսման համար: Վերջին օրերին Իսրայելի հարավի ուղղությամբ հարյուրավոր արկեր են արձակվել, հայտնի է մի քանի տուժածների մասին: Իսրայելի ավիացիայի հարվածների արդյունքում առնվազն 16 պաղեստինցիներ են զոհվել: