Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է երկուշաբթի օրը մարդասիրական օգնություն առաքել Սիրիա, հաղորդում է գերատեսչությունը: Նրա տվյալներով, մարտի 12-ին պլանավորված են Իլ-76 երկու ինքնաթիռների չվերթերը Մոսկվայից Դամասկոս: ԱԻՆ ընդամենը երկու ինքնաթիռներ կառաքեն ավելի քան 78 տոննա մարդասիրական օգնություն, որի մեջ մտնում են վրաններ, ծածկոցներ, ձկան և մսի պահածոներ, մանկական սնունդ, ամանեղեն, դաշտային խոհանոցի հավաքածուներ, հաղորդում է «Ռոսբալտը»:





