Իրանը միշտ պատրաստ է վարել տրամաբանության սկզբունքների, այլ ոչ թե ռազմական սպառնալիքների վրա հիմնված բանակցություններ, հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ելույթ ունենալով հանրության առաջ Ալբորզ գավառում, հաղորդում է FarsNews-ը:
Նրա խոսքով` Իրանի ժողովուրդն ընդունում է կառուցողական բանակցությունները, սակայն բանակցությունների չի գնա ճնշման տակ:





