Դամասկոսում կառավարական աղբյուրը հերքել է մի շարք արաբական արբանյակային հեռուստաալիքների հաղորդագրությունները մայրաքաղաքի կենտրոնում բախումների մասին: Հեռուստատեսությամբ հաղորդված հայտարարությունում նշվում է, որ եթեր ընկած տեղեկություններն այն մասին, որ Սալհիա և Մայդան թաղամասերն իբր շրջափակված են իրավապահ ուժերի կողմից, չեն համապատասխանում իրականությանը:
Կառավարական աղբյուրը հերքել է նաև հաղորդագրությունը Հոմսում կոտորածի մասին, որտեղ, ինչպես պնդում է Սիրիական ազգային խորհուրդը, Քարամ-Զեյթուն և Էլ Ադավիա թաղամասերում հայտնաբերվել են 47 կանանց և երեխաների դիակներ:





