Արդեն մեկ ամիս է, ինչ Մաշտոցի պուրակում շարունակվում է նստացույցը: «Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին»,- գրում են ցուցարարները:
Այս պահին նրանց պահանջը ապամոնտաժումն է. «Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացոյցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»:
Ակտիվիստնեը խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր ուզում են միանալ շուրջօրյա նստացույցին օրվա որևէ ժամի կամ գիշերը. «Կարող եք նաև աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով»:





