AM
12 Մարտ 2012 - 12:27 AMT

ԱՄՆ-ն չի բացառում մարդասիրական ակցիաներում անօդաչու ինքնաթիռներ կիրառելու հնարավորությունը

ԱՄՆ-ը պլանավորում է մարդասիրական օգնություն առաքել Սիրիայի շրջաններ, որոնք շրջապատված են Բաշար Ասադի ռեժիմի զորքերի կողմից, անօդաչու թռչող սարքերով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վաշինգտոնն այս տեղեկատվությունը չի հերքել:

ԱՄՆ մասնակցությամբ դրսից Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանի՝ Անկարա ժամանելու նախօրեին, ով անցած շաբաթվա վերջում Դամասկոսում բանակցություններ է անցկացրել Բաշար Ասադի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

Անկարայում Անանը հանդիպելու է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիիփ Էրդողանի, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ, այցելելու է սիրիացի փախստականների ճամբարներ, որոնք գտնվում են Հաթայ նահանգում:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, «Դամասկոսի ռեժիմի կողմից մարդասիրական օգնության առաքմանը հետագայում ևս խոչընդոտելու դեպքում ԱՄՆ-ը պատրաստվում է անցկացնել աննախադեպ գործողություն»: