AM
12 Մարտ 2012 - 12:54 AMT

Թեհրան. Եվրոպացի դեսպանների վերադարձն Իրան ԱՄՆ և Իսրայելի քաղաքականության պարտությունն է

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն եվրոպացի դեսպանների վերադարձը Թեհրան անվանել է ԱՄՆ և Իսրայելի քաղաքականության պարտություն: Նա «Ֆարս» գործակալության թղթակցի հետ զրույցում բնութագրել է դեսպանների վերադարձը որպես խոհեմ որոշում և ասել, որ դա նշանավորել է Իրանի մեկուսացմանն ուղղված ԱՄՆ և Իսրայելի ջանքերի հերթական պարտությունը: Ջահանգիրզադեն նշել է նաև, որ դա նաև վկայում է տարածաշրջանում և աշխարհում ԻԻՀ ազդեցիկ դերի մասին: