Ստամբուլում կիրակի երեկոյան տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Հրդեհի զոհ են դարձել հսկայական վրանում քնած բանվորները, որոնք զբաղվել են սուպերմարկետի շինարարությամբ: Անմիջապես դեպքի վայր ժամանած հրշեջների, փրկարարների և ոստիկանների կարծիքով հրդեհի պատճառը էլեկտրական սարքի անսարքությունը կարող էր լինել, հայտնում է Euronews-ը:
Բժիշկների տվյալներով տուժածների թիվը կարող է ավելանալ:





