ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ Իրանի դեմ իբր հասունացող պատերազմի մասին լուրերը հանգեցնում են նավթի սակագների աճին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բենզինի սակագների աճի գլխավոր պատճառը Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի հաշվով բոլոր այդ խոսակցություններն են: Հենց այդ պատճառով էլ մենք փորձում ենք նվազեցնել պատերազմի մասին այդ դատարկ խոսակցությունները»,- ասել է Օբաման ABC-ի դուստր ալիքներից մեկին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929:





