AM
13 Մարտ 2012 - 06:05 AMT

ԱՄՆ-ն ԱՀԿ-ում կբողոքի Չինաստանի դեմ

ԱՄՆ-ն Եվրամիության և Ճապոնիայի հետ համատեղ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Չինաստանի դեմ. պատճառը հազվագյուտ մետաղների բավական քանակություն արտահանելուց Պեկինի հրաժարվելն է: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով Բարաք Օբամայի վարչակազմից աղբյուրին, համապատասխան քայլի մասին ԱՄՆ նախագահը պաշտոնապես կհայտարարի մարտի 13-ին:

ԱՄՆ իշխանությունների կարծիքով` Պեկինը սահմանափակումներ է դնում հազվագյուտ մետաղների արտահանման վրա, որպեսզի հասնի դրանց պակասուրդին և համապատասխան գնաճին` դրանով իսկ խախտելով ԱՀԿ շրջանակներում իր պարտավարությունները: Չինաստանի կառավարությունն իր հերթին հայտնում է, որ արտահանման քվոտերը ներմուծվել են շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու և պաշարների չափազանց արագ սպառումը կանխելու նպատակով: