AM
13 Մարտ 2012 - 06:12 AMT

Ինդոնեզիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,0 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել անցյալ գիշեր մոլորակի ամենախոշոր` Ինդոնեզիայի կղզեխմբի արևելյան հատվածում, ցունամիի գոյացման չի հանգեցրել, հաղորդել են Մետեորոլոգիայի, կլիմատոլոգիայի և երկրաֆիզիկայի ազգային վարչությունում (ՄԿԵԱՎ):

Ստորերկրյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում` Ինդոնեզիայի և Ֆիլիպինների սահմանին` Թալաուդ կղզեխմբից 125կմ հարավ-արևելք: Օջախը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի մակերևույթից 123կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին հաղորդագրություններ առայժմ չկան, այդ տարածաշրջանը խիտ բնակեցվածների թվում չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: