ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը: Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանն ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում: Թերթը փորձել է կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել: Թերթի կարծիքով` սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից:





