AM
13 Մարտ 2012 - 07:09 AMT

Փակ են Բերդ-Ճամբարակ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները

Շարունակում է փակ մնալ նաև Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սևանի տարածաշրջանի որոշ ճանապարհներ: Դիլիջանի, Բաղրամյանի, Արարատի և Գորիսի տարածաշրջանների որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: