Աֆղանստանում հակաամերիկյան ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները բողոքում են մարտի 11-ին Քանդահարում խաղաղ բնակիչների գնդակահարության դեմ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ջելալաբադի ուսանողները դուրս են եկել փողոց՝ փակելով Քաբուլ-Թորկհամ ճանապարհը, որտեղ այրել են ԱՄՆ նախագահի խրտվիլակն ու ամերիկյան դրոշները: Շուտով նրանց միացել են քաղաքի բնակիչները, տուժածների մասին տեղեկություններ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեռ Աֆղանստանի խորհրդարանի անդամներն արդեն հարցաքննել են իրադարձությունների ականատեսներին, որոնք միաձայն պնդում են, որ մարտի լույս 11-ի գիշերը Զանգաբադի շրջանում գործում էր ոչ թե մեկ ԱՄՆ զինծառայող, այլ մի ողջ ստորաբաժանում:
Ընդամենը Փանջավիում սպանվել է 16-50 խաղաղ բնակիչ, կանանց և երեխաների 9 դիակներ, ինչպես նաև 2 տղամարդկանց մարմիններն այրվել են, հանցագործության հետքերը թաքցնելու համար:





