Իսրայելի տարածքը կրկին հրթիռային գնդակոծության է ենթարկվել չնայած կնքված հրադադարին, որի ձեռքբերման մասին ավելի վաղ հայտնել էր Եգիպտոսի բարձրաստիճան ներկայացուցիչը, երեքշաբթի օրը բանակային ռադիոյի եթերում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Փոլի Մորդեհայը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հարցազրույցում Մորդեհայն առանձնապես ընդգծել է, որ «Իսրայելի զինվորականները չեն հավատում հրապարակումներին մամուլում, այլ հավատում են իրական փաստերին»` հավելելով, որ չնայած հայտարարված պայմանագրին հրադադարի մասին, «Իսրայելի բանակի զորամասերը երկրի հարավում շարունակում են լիակատար մարտական պատրաստության մեջ լինել»:





