AM
13 Մարտ 2012 - 08:59 AMT

ԱԳՆ. Իրանը ուշադրության կենտրոնում է պահում հարևան երկրների հետ կապերի զարգացումը

Իրանը ուշադրության կենտրոնում է պահում հարևան երկրների հետ կապերի զարգացումը, երեքշաբթի օրը մամլո ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է iribnews.ir իրանական հեռուստաալիքի կայքը:

Իրանը շարունակում է համագործակցել հարևան երկրների և տարածաշրջանի մյուս պետությունների հետ, ասել է Մեհմանփարասթը:

«Տարածաշրջանային պետությունների համագործակցությունն ապահովում է բոլոր երկրների շահերը, նպաստում կայունությանն ու անվտանգությանը տարածաշրջանում»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: