ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը առաջիկայում կարող է ներկայացնել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ իր առաջին գնահատականները, երեքշաբթի լրագրողներն է ասել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին Անանը, որը եղավ Դամասկոսում, և այժմ այցելում է Սիրիայի հարևան երկրները, կկարողանա իր առաջին գնահատականները ներկայացնել գրավոր տեսքով: Եվ մենք պայմանավորվել ենք, որ դրա հիման վրա պատրաստ ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի կլինի սատարել այն ջանքերին ու գաղափարներին, որ նա կարտահայտի»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը նշել է, որ «հասկանալի է, թե ով կարող է խոսել Դամասկոսի հետ, սակայն անհասկանալի է, թե ով է խոսելու տարաբնույթ խմբերի հետ, որոնք տարբեր քաղաքներում զենքը ձեռքին դիմադրում են Սիրիայի իշխանություններին»:
«Առաջին հերթին հարկավոր է կասեցնել բռնությունը, մոնիտորինգի մեխանիզմ մշակել, որն ընդունելի կլինի և իշխանությունների, և ընդդիմության համար»,-ասել է Լավրովը:
Երկրոդ կարևոր խնդիրն, ըստ Լավրովի, հումանիտար օգնությունն է Սիրիային:





