Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կտրականապես հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադդաֆին ֆինանսավորել է իր 2007թ. նախընտրական քարոզարշավը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը: «Դա պարզապես անհեթեթություն է, և ես խորապես հիասթափված եմ, որ այնպիսի հեռուստաալիք, ինչպիսին է TF1-ը, ավելի լավ բան չի գտնում ինձ հարցնելու, քան Քադդաֆիի կամ նրա որդու հայտարարությունների մասին, ովքեր բռնապետ և մարդասպան էին և ոչ մի վստահության արժանի չէին… ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ դա քաղաքական քննարկումների շատ ցածր մակարդակ է»,- երկուշաբթի երեկոյան TF1-ի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահը:





