AM
13 Մարտ 2012 - 09:28 AMT

«Միասնական Ռուսաստանը» կբաժանվի երեք խմբակցության

Շաբաթվա վերջում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը կարող է հայտարարել Պետդումայում երեք առանձին բլոկերի, իսկ հեռանկարում երեք խմբակցությունների ստեղծման մասին: Ինչպես նախօրեին «Անձրև» հեռուստաալիքին պատմել է կուսակցական աղբյուրը, խմբակցությունները կկազմակերպվեն արդեն գոյություն ունեցող ակումբների հիման վրա:

Ենթադրվում է, որ ապագա երեք «թևերը» կներկայացնեն երեք քաղաքական ուղղություններ՝ ազատական, պահպանողական ու հայրենասիրական: Ավելին, «թևերը» կարող է բաց դառնան այլ կուսակցությունների հետ կոալիցիաների ստեղծման համար: