Եվրախումբը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնության 130 մլրդ եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի հատկացմանը, այն պայմանով, որ միջոցներ կտրամադրի նաև Արժույթի միջազգային հիմնադրամը:
Եվրոյի շրջանառությամբ 17 պետությունների ֆինանսների նախարարներր հանդիպել էին Բրյուսելում այդ ծրագրի քննարկման նպատակով: Եվրախմբի անդամ են նաև եվրոպական ԿԲ ղեկավարն ու Եվրահանձնաժողովի ղեկավարությունը:
Խորհրդակցության ավարտին Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանի պետպարտքը կարող է կրճատվել մինչև ՀՆԱ 117 տոկոսը մինչ 2020թ.՝ նախկինում ծրագրված 120 տոկոսի փոխարեն:





