AM
13 Մարտ 2012 - 10:35 AMT

Պան Գի Մունը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին դադարեցնել կրակը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «լուրջ մտահոգություն է հայտնել պաղեստինյան գրոհայինների և Իսրայելի միջև բռնության վերջին թեժացման» հետ կապված: Նա կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters-ը:

«Գազայի հատվածում իսրայելական խաղաղ շրջանների վրա հրթիռային հարձակոմներն անընդունելի են և պետք է դադարեցվեն: Ես կոչ եմ անում Իսրայելին հանդես բերել առավելագույն զսպվածություն»,- ասել է նա:

Նիստի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է պաղեստինցի ահաբեկիչների վրա: