Ռուսաստանի և ԱՄՆ միջև ՀՀՊ վերաբերյալ պայմանագիր դժվար թե ստորագրվի ՆԱՏՕ-ի մայիսյան գագաթաժողովում: Լրագրողների հետ հանդիպմանը նման ենթադրություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Ես կարծում եմ, որ գագաթաժողովում շատ դժվար կլինի արդյունքի հասնել: Այսօրվա դրությամբ չկա փաստաթուղթ, որին հավանություն կտային Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





