AM
13 Մարտ 2012 - 12:04 AMT

Արագվիսպիրի – Լարսի ճանապարհին երթևեկությունը մասամբ արգելված է

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 13-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Արագվիսպիրի – Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով:

Գուդաուրի – Կոբի և Ստեփանծմինդա – Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: