AM
13 Մարտ 2012 - 12:09 AMT

«Սիրիայի բարեկամների» երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում ապրիլի 2-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամներ»» խմբի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Սիրիայում ապրիլի 2-ին:

Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի վերջին Թունիսում, ՌԴ-ն դրան չի մասնակցել: Էրդողանը կոչ է արել Սիրիայում անհապաղ դադարեցնել բռնությունը և սատարել է ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանի ջանքերին, ով Անկարայում բանակցություններ է անցկացրել թուրքական իշխանությունների և ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Միջազգային հանրությունը պետք է միասնություն հանդես բերի Սիրիայում բռնությանը վերջ տալու, անցումային քաղաքական գործընթացի համար ուղիներ բացելու համար»,- ասել է Էրդողանը: