AM
13 Մարտ 2012 - 12:14 AMT

Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ Իդլիբում 40 մարդ է սպանվել

Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ Իդլիբում 40 մարդ է գնդակահարվել, 15-ն էլ զոհվել են քաղաքի մեկ այլ թաղամասում հրետակոծության արդյունքում:

Երեկ Սիրիայից 47 սպանված կանանց ու երեխաների մասին հաղորդագրություններ ու լուսանկարներ են ստացվել, նրանք սպանվել են Հոմսում: Ասադի բանակի ներկայացուցիչները վճռականորեն հերքել են սպանության փաստը:

Ընդդիմությունը հայտնում է, որ հազարավոր մարդիկ են փախչում բանակի գրաված քաղաքներից, հայտնում է WALLA տեղեկատվական կայքը: