ԻԻՀ արաբական և աֆրիկյան հարցերով ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Սիրիան կարևոր դեր է խաղում ԱՄՆ և Իսրայելի գերիշխանությանը դիմադրելու հարցում, և Իրանը թույլ չի տա Վաշինգտոնին սիրիական անկարգություններն օգտագործել հանուն իր շահերի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար»:
Հաղորդագրությունների համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահիան ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշելով, որ Իրանի հասցեին ամերիկյան սպառնալիքներն ուղղված են ներքին գործածության համար, հավելել է. «Սպիտակ տունը հիմա զբաղված է նախընտրական քարոզարշավով և նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով կրկնում է իր հակաիրանական սպառնալիքները», հաղորդում է Mehr գործակալությունը:





