AM
13 Մարտ 2012 - 14:54 AMT

Քոֆի Անանը Անկարայում հանդիպել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ

Սիրիայի գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Անկարայում հանդիպել է Բուրհան Գալյոնի գլխավորությամբ Սիրիայի Ազգային խորհրդի պատվիրակության հետ:

Ինչպես հայտնում են թուրքական կայքերը, «Հիլթոն» հյուրանոցում կայացած հանդիպմանը մասնակցել են Սիրիայի Ազգային խորհրդի 6 ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում, Սիրիայում տիրող իրավիճակի հետ մեկտեղ, կողմերը քննարկել են նաև երկրում հումանիտար օգնության միջանցքի բացման հարցը: