AM
13 Մարտ 2012 - 15:24 AMT

ԱՊԼ գլխավոր քարտուղարը հանդես է եկել Սիրիայում խաղաղ բնակիչների մահվան միջազգային հետաքննություն անցկացնելու կոչով

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին երեքշաբթի օրը հանդես է եկել Սիրիայում քաղաքացիական անձանց մահվան միջազգային հետաքննություն անցկացնելու կոչով, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պանարաբական կազմակերպության ղեկավարը պահանջել է անցկացնել միջազգային հետաքննություն այդ դեպքերի վրա լույս սփռելու, մեղավորների գտնելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: