AM
14 Մարտ 2012 - 05:32 AMT

ԱՄՆ-ը ևս մեկ տարով կերկարացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի կարգադրել է ևս մեկ տարով երկարացնել Իրանի դեմ միակողմանի տնտեսական պատժամիջոցների գործողությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է Կոնգրես ուղղված ծանուցման մեջ, Թեհրանում իշխանությունների գործողությունները շարունակում են «արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում իրանական կառավարության գործողությունների և նրա վարած քաղաքականության արդյունքում ծագած ճգնաժամն այդպես էլ չհաջողվեց կարգավորել»,- ընդգծել է նա: