AM
14 Մարտ 2012 - 05:52 AMT

Թուրքիայում հարձակում է պատրաստվում իսրայելցիների վրա՞

Ահաբեկիչները մտադիր են հարձակում գործել Թուրքիայում իսրայելյան կամ հրեական օբյեկտների վրա, և դա կարող է տեղի ունենալ մոտակա օրերին, այդ մասին երեքշաբթի` մարտի 13-ի երեկոյան նախազգուշացրել է Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելյան շտաբը:

Ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց: Հաղորդագրությունից հետևում է, որ անցյալ շաբաթ НТВ ռուսական հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելյան հատուկ ծառայությունները MIT թուրքական հետախուզությանը տեղեկացրել են այն մասին, որ Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի մարտիկները ծրագրում են ահաբեկչություն իրականացնել «ռումբի օգնությամբ»: